ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. Նրանց սխրանքը դար ու դարեր կգովերգեն շուրթերը հայոց

Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. Նրանց սխրանքը դար ու դարեր կգովերգեն շուրթերը հայոց
14.04.2016 | 13:12

«Ամեն ծնվող մարդ մի աշխարհ է գտնում իր բռան մեջ»: Ամեն մեռնող մարդ մի աշխարհ է տանում իր հետ: Մի աշխարհ է ամեն մարդ:

Մեր աչքի առաջ մենք իննսուներկու աշխարհ կորցրինք՝ հանուն մեր կյանքերի նահատակված: Իննսուներկու առողջ, գիտակից, հայրենանվեր, հերոսական աշխարհ: Բայց նաև գտանք իննսուներկու հավերժական աշխարհ: ՈՒ նրանց սխրանքը դար ու դարեր կգովերգեն շուրթերը հայոց: ՈՒ նրանց մասին դեռ դար ու դարեր սերունդները պիտի խոսեն որպես ողջերի, այնպիսի ողջերի սակայն, որոնց մասին ասում են՝ հեյ վա՜խ, տղաներ, ձեզ մահ չկա:
ՈՒ դեռ քանի՜- քանի սերունդ պիտի մորմոքալով հպարտանան այս 92 հավերժի ճամփորդ նահատակներով:
Ու դեռ քանի՜- քանի սերունդ պիտի օրհնաբանեն նրանց ծնող մայրերին , կարկամեն՝ նրանց մխիթարանքի խոսքեր ասելիս ու սարսռան՝ նրանց հայրերի տղամարդկային դառը, մրմուռ արցունքները տեսնելիս:

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ